‘Կիպրոսի դատախազից դեռ «խաբար» չկա. Մամուլ’

1075

«Դեռևս հուլիսին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը, անդրադառնալով ՀՀ-ում բարձրացված «օֆշորային» սկանդալին, ասել էր, թե բացառվում է, որ Կիպրոսում որևէ մեկը կարողանա ուրիշի անունով ընկերություն հիմնել։ Բայց, ամեն դեպքում, նա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից վերցրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ խոստանալով «անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել»։

 «Ժողովուրդ»–ը փորձել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանից պարզել, թե արդյոք Կիպրոսի դատախազն արդեն պատասխանել է. «Այդ ամբողջ փաթեթն առձեռն հանձնվել էր Կիպրոսի դատախազին՝ խնդրելով այնտեղ վերահսկել, ապահովել հնարավորինս սեղմ ժամկետում կատարումը, և ակնկալվում էր, որ Կիպրոսի համապատասխան մարմինները շուրջ երկու տասնյակի հասնող քննչական գործողություններ կիրականացնեն, կհարցաքննեն մեր նախաքննական մարմնի կողմից կարևորված, որպես վկա մատնանշված անձանց։ Այսօրվա դրությամբ այնտեղ կատարված քննչական գործողությունների արդյունքների մասին գրավոր պատասխան դեռևս չենք ստացել»»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Նույն զորամասում ամիսներ առաջ ևս մեկ ինքնասպանություն էր եղել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի խորհրդարանը անվստահության քվե է տվել նոր կառավարությանը’