‘Կիրո Մանոյան. Իշխանությունը չունի արտաքին քաղաքականություն ‘

1073

«Իշխանությունը չունի արտաքին քաղաքականություն, դա վերաբերում է նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա պնդմամբ՝ իշխանությունը չունի քաղաքական հստակ գիծ, բոլոր դեպքերում տակտիական քայլեր ձեռնարկում են ինչ-որ իրավիճակներից դուրս գալու համար, սակայն չկա արտաքին քաղաքական ընդհանուր գիծ:
Կիրո Մանոյանի խոսքով՝ տարեսկզբին չափազանցված էր Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանության իրողությունը մերժելը օրենքով պատժելու օրենքի նախագծի ընդունում, քանի որ հաշվի չէին առնվում շատ հանգամանքներ, որոնք կարող էին բերել իրավիճակի փոփոխման:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի կենդանաբանական այգում հրավառության պատճառով մահացել է սպիտակ արջը’