‘Կիևը 100 մլն գրիվեն է հատկացրել Ռուսաստանի սահմանին «պատ» կառուցելու համար’

1049

Ուկրաինայի կառավարությունը 100 մլն գրիվեն (ավելի քան 7,7 մլն դոլար) է հատկացրել ռուս-ուկրաինական սահմանին «Պատ» կառուցելու համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, որի խոսքն է մեջբերոմ Интерфакс-ը: Վարչապետն ընդգծել է, որ դա ընդամենը այդ նախագծին անհրաժեշտ միջոցների առաջին տրանշն է:

Սեպտեմբերի 10-ին ուժային գործողության մամլո կենտրոնը տեղեկացրել էր, որ Ուկրաինան արդեն ձեռնամուխ է եղել Ռուսաստանի սահմանին «Պատ» նախագծի իրականացմանը:

Ավելի վաղ վարչապետ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «իրական պետական սահմանի» շինարարությանը՝ «Պատ» նախագծին, արդեն ընթացք է տրվել : Ենթադրվում է, որ նախագծի իրականացումը կտևի վեց ամիս: Ռուսաստանա-ուկրաինական սահմանի երկարությունը 2,3 հազար կիլոմետր է, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Հասան Ռոուհանի. Միամիտ կլինի կարծել, թե օդային հարվածները կլուծեն ահաբեկչության խնդիրը’