‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1006

Ներկայացնում ենք Անգլիայի պրեմիեր լիգայում առանցքային համարվող  «Արսենալ»-«Մանչեսթր Սիթի» և «Մանչեսթր Յունայթեդ»- ՔՊՌ հանդիպումները: Դրանք, ինչպես միշտ, կցուցադրվեն Հ2 հեռուստաալիքով: 

«Արսենալ»-«Մանչեսթր Սիթի»

Սեպտեմբերի 13,   շաբաթ, «Էմիրեյթս» , ժամը՝ 15:45,

Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ

Կարելի է չկասկածել, որ «Մանչեսթր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուելբեկը խաղադաշտ դուրս կգա իր նոր թիմի կազմում: Նրա առաջ հսկայական խնդիր է կանգնած. «Արսենալն» ընդունում է Անգլիայի չեմպիոնին և նա պետք է օգնի իր թիմին հաղթելու, մտածելով, որ իրենց սպասում է նաև  գերմանական գրանդ ակումբի հետ հանդիպումը և նահանջել չի կարելի: «Քաղաքացիներն» էլ արդեն կորցրել են միավորներ՝ տանը պարտվելով «Սթոք Սիթիին», և  անգամ ոչ ոքի արդյունքը նրանց կարող է բավականաչափ հեռացնել «Չելսի»-ից: Դժվար է ասել, թե  ինչ նկրտումներ ունեն այս տարի «Արսենալի» ֆուտբոլիստները, սակայն երկրպագուները «կանոնիրներից» պասում են երկար սպասված հաղթանակ այս հզոր հակառակորդի հետ խաղում:

«Արսենալին» հիշեցնում են նվաստացուցիչ պարտությունները, որ անցած մրցաշրջանում թիմը կրել է «Մանչեսթր Սիթիից», «Չելսիից» և «Լիվերպուլից»: Միևնույն ժամանակ, պետք նշել, որ այս բոլոր պարտությունները եղել են արտագնա հանդիպումներում: Տանը «զինագործները» այս հակառակորդներից ոչ մեկին չեն պարտվել:Իհարկե, Աարոն Ռեմսիի հնարավոր բացակայությունը գուցե դժվարեցնի խնդիրը, սակայն «Մանչեսթր Սիթին» նույ նպես հանդիպման է գալիս կորուստներով, նվազագույն կարել է նշել, որ վնասվածքի պատճառով բացակայելու է մրցաշարը հիանալի  մեկնարկած Ստեֆան Յովետիչը:

Կարծիքներ 

«Արսենալի»  գլխավոր մարզիչ Արսեն ՎենգերԱյսօր մենք հիանալի հնարավորություն ունենք ապացուցելու, որ  մենք՝ որպես թիմ ավելի ենք հասունացել և պատրաստ ենք պայքարի: Տանը, այս նույն ժամին մենք  անցած մրցաշրջանում հիանալի հանդիպում ենք անցկացրել: Սակայն, ամեն ինչ կախված է ոչ թե ժամանակից, այլ խաղի որակից:  

Դանի Ուելբեկը երիտասարդ է, և ես զգում եմ որ  նա այստեղ իր կարիերան նոր աստիճանի կարող է հասցնել: Ես չեմ կարող ասել, թե նա մեկնարկային կազմում կլինի, թե ոչ, սակայն այդ հնարավորությունը դիտարկվում է:

«Մանչեսթր Սիթիի» գլխավոր  մարզիչ  Մանուել  Պելեգրինի. Ֆրենկ Լեմպարդը պատրաստ է խաղալու: Նա մեկ ամսվա ընթացքում աշխատել է, մարզվել և հիմա ոչ մի խնդիր չունի: Մանգալան նույնպես գտնվում է հանդիպմանը պատրաստ ֆուտբոլիստների շարքում:  

Մենք պետք է երեք հանդիպում անցկացնենք այս մեկ շաբաթվա ընթացքում, այդ պատճառով պետք է տեսնենք, թե որ խաղերում օգտագործենք նրանց ուժերը: Ուստի չեմ կարող ասել, թե կոնկրետ ո՞ր խաղում նրանց կտեսնեք:

 «Մանչեսթր Յունայթեդ»- ՔՊՌ 

Սեպտեմբերի 14, «Оլդ Տրաֆորդ», ժամը՝  19:00,

Մրցավար՝  Ֆիլ Դաուդ

Կիրակի օրը տեղի կունենա միայն այս հակամարտությունը, որի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջին հերթին «Մանչեսթր Յունյթեդը» կփորձի տանել մրցաշարի իր առաջին հաղթանակը՝ դաշտ դուրս բերելով միանգամից մի քանի նորեկների, որևոնց շարքում Ռադամել Ֆալկաոի անունը հատուկ նշանակություն ունի: Հետաքրքրի է նաև Լուի Վան Գալի կողմից ֆուտբոլիստների ընտրությունը և ֆուտբոլիստների՝առաջին դիրքում տեղաբաշխումը՝ Խուան Մատայի բացակայությամբ: Նաև պետք է հիշեցնել, որ ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Պրիմիեր լիգայի պատմության մեջ երբեք չի հաղթել մանկունիացիներին, իսկ նրա թիմը պարտվել է արտագնա խաղում  0:4 հաշվով: Ճիշտ է  ՔՊՌ-ի ֆուտբոլիստներն ի տարբերություն «Մանչեսթր Յունյթեդը» -ի, հրաժարվել են 3 պաշտպանով տակտիկական կառուցվածքից, սակայն  չեն էլ գտնվում այն վիճակում, երբ վստահորեն  կարող են հույսը դնել պաշտպանության վրա, մանավանդ, երբ խաղում ես այսպիսի գրանդ ակումբի հետ նրա տանը: Եթե մանկունիացիները վաղը չհաղթեն, ապա  դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի վան Գալի թիմի ճակատագիրը:

Նախորդ հոդվածը‘Էնֆիաջյանի անդրադարձը սահմանադրական փոփոխություններին՝ կոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կիևը 100 մլն գրիվեն է հատկացրել Ռուսաստանի սահմանին «պատ» կառուցելու համար’