Կիևին Մոսկվայի ակտիվները տալը կվարկաբեկի ԱՄՆ ֆինանսական համակարգը

260

Ռուսաստանի բռնագրավված ակտիվների մի մասը Ուկրաինային փոխանցելու մտադրությունը կվարկաբեկի ԱՄՆ ֆինանսական համակարգը և դոլարային իրավազորության անվտանգությունը, ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մեկնաբանություններում։

«Ակնհայտ է ոչ միայն ընդունված իրավաբանական նորմերի անտեսումը, այլև թյուրիմացաբար անխոցելի համարվող  ամերիկյան հիմնարար արժեքների արհամարհումը։ Խոսքը, նախևառաջ, մասնավոր սեփականության մասին է»,- ասվում է ռուսաստանցի դիվանագետների հայտարարության մեջ։

Նշվում է, որ «նման վտանգավոր նախադեպերը միայն վարկաբեկում են Միացյալ Նահանգները՝ որպես ազատ ձեռներեցության փառապանծ «պատվար»։ Ամերիկյան իշխանությունների մտադրությունները, ըստ էության, հաստատում են, որ «Սպիտակ տունը չի խորշում Թեմիսին դրդելու սպասարկել սեփական նեղ շահադիտական շահերը, այս պարագայում՝ հանուն հռչակված «ռուսաստանյան սպառնալիքի դեմ պայքարի և կիևյան ռեժիմի աջակցության»,- ընդգծել են դիվանագետները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստանի խորհրդարանի պատգամավորը զրկվել է մանդատից
Հաջորդ հոդվածըՌԴ-ի հարցով տրիբունալի ստեղծման ցանկացած փորձ ձախողվելու է