‘Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ծաղկեպսակներ են դրել’

1138

Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի բնակիչները պսակներ են դրել: Այդ մասին հաղորդում է УНН-ն: Այդ կերպ ակցիայի կազմակերպիչները ցանկացել են հարգել «ռուսաստանյան ագրեսիայի զոհերի հիշատակը»:

Բացի այդ՝ ակտիվիստները դիմել են միջազգային հանրությանը. «Մենք մի շարք պահանջներ ենք ներկայացրել, այդ թվում, մասնավորապես՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը ռազմանավեր գնի Ֆրանսիայից, ուկրաինական բանակին փրկարարական  և անհատական պաշտպանական միջոցներ տրամադրել, Ռուսաստանի հետ դադարեցնել բիզնեսը և այլն, և ոչ պակաս կարևոր պահանջներ՝ ՌԴ-ի դեմ կոնկրետ գործողությունների և պատժամիջոցների վերաբերյալ»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը:

Կազմակերպիչները նաև տեղեկացրել են, որ համանման ակցիաներ են անցկացվելու Տորոնտոյում, Վանկուվերում և Նյու Յորքում Ռուսաստանի դիավանագիտական առաքելությունների մոտ:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի  էր ունեցել պիկետ, որը վերաճել էր անկարգությունների: Կիևցիները շենքի վրա «զելյոնկա» ու ձվեր էին  շպրտել, պոկել էին Ռուսաստանի դրոշը և այրել մի քանի ավտոմեքենա: Ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քանի ցուցարարների, սակայն որոշ ժամանակ անց նրանց բաց էին թողել, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օլանդը և Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ’