‘Անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ’

884

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ:

Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Աղբյուրի համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ծաղկեպսակներ են դրել’
Հաջորդ հոդվածը‘Իրաք. ԻԼԻՊ-ի առաջխաղացումը դեպի Բաղդադ՝ չի հաջողվում կասեցնել’