‘Կիևում ցույց են անում եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ’

865

Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցություններն այսօր, ի պաշտպանություն Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի, հանրահավաք են անցկացնում Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ: Ակցիային մասնակցում են հազարավոր մարդիկ, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ցուցարարները փակել են Գերագույն ռադային հարող փողոցը և պարզել են ընդդիմադիր УДАР, «Свобода» и «Батькивщина» կուսակցությունների դրոշները: Ցուցապաստառների մակագրություններն ազդարարում են՝ «Ուկրաինան՝ Եվրոպա է», «Ազատություն Յուլյային», «Կորչե՛ն մոսկովյան օկուպանտները»:

Գերագույն ռադան այսօր պետք է քննարկեր չորս օրինագծեր, որոնք պետք է լուծեին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժման հարցը, սակայն նախօրեին մասնագիտական հանձնաժողովը հավանություն չի տվել այդ փաստաթղթերից ոչ մեկին:

Նախորդ հոդվածը‘Արա Աբրահամյան. Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորի մահն ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել’