‘Սիրիայի բանակը տրոտիլե տակառներով ռմբակոծում է Հալեպը’

841

Սիրիական բանակի ուղղաթիռները տրոտիլով լիցքավորված տակառներով ռմբակոծում են Հալեպի թաղամասերից մեկը, ինչի հետևանքով կա առնվազն 25 զոհ: Ականատեսների վկայությամբ՝ զոհվել է վեց երեխա և 19 մեծահասակ, ևս 17 հոգի վիրավորվել են: «Ալ-Ջազիրա հեռուստատեսության թղթակիցը զոհերի թիվը ներկայացրել է՝ 70 մարդ:

Սիրիայի կառավարական ուժերն արդեն մեկ շաբաթ է՝ ավիահարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին: Գրոհների արդյունքում զոհվել է 200 մարդ: «Տակառային ռումբերը» պատրաստվում են տնայանագործական եղանակով և  պարունակող մեծ քանակությամբ պայթուցիկների շնորհիվ գործողության բավական լայն մակերես են ընդգրկում: Մեծ Բրիտանիայում գտնվող՝ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը, վկայակոչելով Հալեպում գտնվող ակտիվիստների և ականատեսների հաղորդումները, մտավախություն է հայտնել, որ Հալեպում զոհերի թիվը կարող է մեծանալ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիև. Ընդդիմությունը ստեղծել է Մայդան ժողովրդական միավորում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը.168’