Կիև-Պեչորյան վանքի տեղապահը դիմել է Զելենսկուն

196

Կիև-Պեչորյան վանքի տեղապահ, միտրոպոլիտ Պավելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սպառնացել է երկնային պատժով՝ վանքի սպասավորներին վտարելու համար։

«Պարոն նախագահ։ Ասում եմ ձեզ և ձեր ոհմակին, որ մեր արցունքները գետնին չեն ընկնի, դրանք կընկնեն ձեր գլխին։ Կարծում եք, որ մեր մեջքի վրայով իշխանության գալով՝ կարող եք այդպե՞ս վարվել։ Աստված չի ների ո՛չ ձեզ, ո՛չ էլ ձեր ընտանիքին»,- ասել է միտրոպոլիտը տեսաուղերձում, որը տեղադրվել է վանքի YouTube ալիքում։

Նա անձամբ Զելենսկուն է համարել վանքի շուրջ կատարվող դեպքերի և այն բանի անմիջական մեղավորը, որ «եղբայրության 220 անդամներ դուրս են նետվել փողոց»։ «Որովհետև դուք չկարողացաք զսպել կատաղությամբ, չարությամբ և ատելությամբ լցված մշակույթի նախարարին, հետևաբար՝ նա ամեն ինչ անում է ձեր թույլտվությամբ։ Վա՜յ ձեզ։ Վախեցե՛ք»,- եզրափակել է վանքի տեղապահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում»
Հաջորդ հոդվածըՄայամի․ Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ