Մեսսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում»

199

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում», հաղորդում է twitter.com/gerardromero-ն։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում ֆուտբոլիստը ստանում է մոտ 40 միլիոն եվրո տարեկան։ Փարիզյան ակումբի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։

Մեսսիին վերադարձնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի կրճատել ծախսերը եւ վաճառել մի քանի ֆուտբոլիստի, որպեսզի համապատասխանի ֆինանսական արդար խաղի պայմաններին։

Կատալոնական ակումբը ստիպված կլինի կրճատել թիմի վետերաններ Սերխիո Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի վարձատրությունը։ Իսպանական մամուլն արդեն գրել էր, որ երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը կվաճառվեն, եթե համաձայնություն չտան աշխատավարձի կրճատման։

Նախորդ հոդվածըՆախկին խորհրդական․ Ուկրաինան պետք է խուսափի ուժային լուծումից Կիև-Պեչորյան վանքում
Հաջորդ հոդվածըԿիև-Պեչորյան վանքի տեղապահը դիմել է Զելենսկուն