Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Ուոթֆորդը»

1056

Իտալացի Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Ուոթֆորդը», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 69-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-2023 թվականների մրցաշրջանի ավարտը։

Ռանիերին փոխարինեց իսպանացի Խիսկո Մունյոսին, որը պաշտոնանկ էր արվել մոտ 10 ամսվա աշխատանքից հետո։

Ռանիերին Անգլիայում գլխավորել է «Չելսին», «Ֆուլհեմը» եւ «Լեսթեր Սիթին», որի հետ 2016-ին հռչակվեց Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Նրա նախորդ ակումբն իտալական «Սամպդորիան» էր, որը լքել էր ամռանը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 7 տուրում «Ուոթֆորդը» վաստակել է 7 միավոր եւ 14-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըՏեղեկատվություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել