‘Կլիչկոյին հաղթելու դեպքում Ֆյուրին խոստանում է երգել’

842

Բրիտանացի ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ռինգում կերգի, եթե հաղթի WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին:

«Ես ասացի ռինգում կերգեմ, եթե հաղթեմ Համերին: Այս անգամ էլ կերգեմ, եթե հաղթեմ Կլիչկոյին»,-Ֆյուրիի խոսքերն է մեջբերում Boxingscene-ն:

Հիշեցնենք, որ Ֆյուրին WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ է եւ հուսով է, որ իր հաջորդ մենամարտում արդեն կհանդիպի Կլիչկոյի հետ:

Նախորդ հոդվածը‘Սուբոտիչը մերժել է Սերբիայի հավաքականի մարզչի հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն’