‘Սուբոտիչը մերժել է Սերբիայի հավաքականի մարզչի հրավերը’

738

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչը չի ընդունել Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչի՝ ազգային ընտրանի վերադառնալու հրավերը, տեղեկացնում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը (FSS):

«Ես եւ Սուբոտիչն անկեղծ զրույց ենք ունեցել, որի ընթացքում պարզ դարձավ, որ այս պահին Նևենը պատրաստ չէ վերադառնալ ազգային հավաքական: Մոտենում է պորտուգալացիների հետ հանդիպումը, եւ ես պետք է իմանամ, թե ում վրա կարող եմ հույս դնել: Յուրաքանչյուր դիրքի համար մենք մի քանի ֆուտբոլիստ ունենք»,_ հայտարարել է Չուրչիչը:

Իսկ Սուբոտիչն այս մասին ասել է հետևյալը. «Ճիշտ է, ես կրկին խաղադաշտ եմ դուրս գալիս, սակայն շարունակվում է ծնկիս բուժումը: Ինձ ասել են, որ այս պահին ազգային հավաքական վերադառնալը ճիշտ որոշում չի լինի»:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի հետ սերբերը կխաղան Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում: Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին՝ պորտուգալացիների դաշտում:

Նախորդ հոդվածը‘Մամուլ. Օջալանին, հնարավոր է, ժամկետից շուտ ազատեն բանտից’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոյին հաղթելու դեպքում Ֆյուրին խոստանում է երգել’