‘Կլիչկոյի հորդորով՝ ուժայիններն ու ցուցարարները ժամանակավոր զինադադար են հայտարարել’

886

Ուժայինները և ցուցարարները УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հորդորով պայմանավորվել են մինչև այսօր երեկոյան ժամը 20.00-ը «լռության ժամ» հայտարարել, որից հետո, քաղաքական գործչի հավաստիացմամբ՝ ինքը նորից կգա նրանց մոտ և հաշվետվություն կտա ընդդիմության ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցությունների արդյունքների մասին:

Կլիչկոն մոտեցել է բարիկադներին և կողմերին կոչ արել բանակցությունների ընթացքում դադարեցնել հակամարտությունը, միևնույն ժամանակ՝ առաջարկել է չքանդել բարիկադները: «Չենք քանդում, թող մնան: Բայց զինադադար՝ մինչև բանակցությունների ավարտը: Պայմանավորվեցի՞նք»,- ասել է Կլիչկոն, որին կողմերը պատասխանել են համաձայնությամբ: УДАР-ի առաջնորդը ակտիվիստներին նաև հայտնել է, որ իրավապահներն իրենց կողմից խոստացել են զինադադարի ընթացքում նռնակներ չնետել: Ինչպես հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը, Գրուշևսկու փողոցում ցուցարարները դադարեցրել են իրավապահների վրա քարեր շպրտել:

Նախորդ հոդվածը‘«Եվրամայդանը» վերածվել է պատերազմական գոտու (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Վարդանիկի որդին սպառնացել է քաղաքապետին, Շիրակի ոստիկանապետը ազատվել է աշխատանքից’