‘Կլիչկոն կրկին հանդիպելու է Յանուկովիչի հետ’

932

Ուկրաինայի ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն գնացել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի  նստավայր՝ հանդիպելու պետության ղեկավարի հետ, հաղորդում է կուսակցության կայքը: Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել է, թե ընդդիմությունը կարող է իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել միմիայն պետության ղեկավարի հետ: Հաղորդվում է, որ դրանից առաջ Կլիչկոն այցելել է  Գրուշևսկի փողոց, որտեղ, առայժմ՝ առանց բախումների, շարունակվում է ցուցարարների և միլիցիայի դիմակայությունը: Այնտեղ Կլիչկոն շփվել է հատուկ ստորաբաժինների ղեկավարության  և հոգևորականների հետ, վերջիններս այսօր առավոտից փորձում են կասեցնել հակամարտող կողմերի բախումը, հաղորդում է ria.ru-ն:

Հունվարի 19-ին Կլիչկոն ճեղքել էր նախագահի նստավայրը շրջապատած շարասյունը և կարողացել էր հանդիպել Յանուկովիչի հետ:

Նախորդ հոդվածը‘ՌՔԿ ղեկավարն առաջարկում է բռնագրավել ամեն ինչ, ինչպես ԽՍՀՄ-ում էր’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի իշխող կուսակցությունը հավանություն է տվել հանրաքվեներ անցկացնելու օրինագծին’