WP․ Ուկրաինայի աջակցության դադարեցումը 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենամեծ սխալը կլինի

196

Վաշինգտոնի կողմից Կիևի աջակցության հնարավոր դադարեցումը սոսկալի հետևանքների կհանգեցնի Ուկրաինայի համար և կդառնա ԱՄՆ-ի ամենամեծ սխալը արտաքին քաղաքականությունում՝ 2003 թ․ Իրաք ներխուժելուց ի վեր։

Այսպիսի գնահատականով է հանդես եկել The Washington Post թերթի մեկնաբան Մաքս Բութը։

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների և հանրապետականների համաձայնությունը 2024 թ․ դաշնային կառավարության աշխատանքի համար մոտավորապես 1,6 տրիլիոն դալար հատկացնելու մասին՝ հեղինակը նշել է, որ հիմա օրենսդիրները պետք է համաձայնեցնեն Իսրայելին և Ուկրաինային աջակցության նպատակով ֆինասավորում հատկացնելու հարցը։

«ԱՄՆ-ի միջոցներն Ուկրաինայի համար սպառվել են։ Եթե Կոնգրեսը միջոցներ ձեռք չառնի, Ուկրաինայի և աշխարհի համար հետևանքները սոսկալի կլինեն»,- կարծում է Բութը։

Ըստ նրա՝ Կիևի աջակցության դադարեցումը «խոշորագույն սխալը կլինի, որն ԱՄՆ-ը թույլ կտա արտաքին քաղաքականության մեջ առնվազն 2003 թ․ Իրաք ներխուժումից ի վեր, իսկ դրա աշխարհաքաղաքական հետևանքներն ավելի ծանր կլինեն»։

Նախորդ հոդվածըԿլոպ․ Բեկենբաուերը ֆանտաստիկ մարդ էր եւ երկրի պատմության մեջ լավագույն գերմանացի ֆուտբոլիստը
Հաջորդ հոդվածըPolitico․ Իրաքի իշխանություններն ուզում են, որ կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մնան երկրում