‘ Կլոպ. «Աշխարհում շատ մայրիկներ լավ որդիներ ունեն, այնպես որ` անպայման չէ գնել այն ֆուտբոլիստին, ում բոլորը ճանաչում են»’

1266

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նախկին ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն իրեն չի արգելել հետաքրքրվել նախկին սաների ծառայություններով:

-«Բորուսիայի» ղեկավարության հետ նման համաձայնություն չունեմ: Ամեն դեպքում, կարծում եմ` նպատակահարմար է հետաքրքրվել այն ֆուտբոլիստների ծառայություններով, որոնց կարող ես ձեռք բերել: Եթե մենք սկսենք պայքարել որևէ մեկի տրանսֆերի համար` առաջարկելով 100 մլն եվրո, ապա մրցակիցները կառաջարկեն 12 մլն եվրո:

Ձմեռային տրանսֆերային պատուհանը խենթություններով լի է լինելու: Աշխարհում շատ մայրիկներ լավ որդիներ ունեն, այնպես որ` անպայման չէ գնել այն ֆուտբոլիստին, ում բոլորը ճանաչում են:

«Բորուսիայի» և նախկին ֆուտբոլիստներիս հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց մենք որևէ համաձայնություն ձեռք չենք բերել: Եթե «Լիվերպուլին» անհրաժեշտ լինի «Բորուսիայից» որևէ մեկը, մենք կփորձենք բանակցել,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘«Էյբար» – «Ռեալ Մադրիդ»֙ 0:2․ Մադրիդյան ակումբը վստահ արտագնա հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տիտո Ռամալյո. «Զավեն Բադոյանը մինչ օրս տեսած ամենաորակյալ հայ խաղացողն է»’