‘Կլոպ. «Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայտնաբերի»’

983

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե 04»-ի առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատակով հույս է հայտնել, որ «Բորուսիայի» մարզադաշտում ռումբ չի հայտնաբերվի:

Հիշեցնենք, որ վերջերս «Սիգնալ Իդունա Պարկի» հարևանությամբ հայտնաբերվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկ:

«Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայtնաբերի,-ասել է Կլոպը և անդրադարձել մրցակցին,-«Շալկեն» ուժեղ մրցակից է, որը կփորձի մեզ զրկել ազատ տարածությունից: Պետք է զգույշ լինենք: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք, դրա համար վերջապես պետք է կայունություն ցուցաբերենք»:

Նախորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. Հայ ազգային կոնգրեսի գործընկերը պայքարող քաղաքացին է (ՉԻ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կինոն դեռ նոր է սկսվում’