‘Կլոպ. Մխիթարյանը «Նապոլիի» դեմ խաղում բացարձակ արդյունավետություն դրսեւորեց’

1121

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, նախօրեին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում «Նապոլիի» դեմ տնային հաղթանակից հետո (3:1), բավականին զուսպ է գնահատել գրանցված արդյունքը, փոխանցում է armsport.am-ը:

Իսկ, ահա, իր թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նեապոլիտանցիների դեմ խաղը գնահատելիս՝ գերմանացին չի զսպել հույզերն ու գովել Հայաստանի հավաքականի ռմբարկուին, ով խաղադաշտում ամբողջական հանդիպում անցկացրեց և ակնհայտորեն դիմակայության լավագույն խաղացողներից մեկն էր: Հենրիխը, բացի իր թիմի խաղը սրելուց ու վտանգավոր գրոհներ նախաձեռնելուց, կարող էր նաև անձամբ աչքի ընկնել այդ խաղում:

«Այս հաղթանակը, դեռևս, ոչինչ չի երաշխավորում,-Կլոպի խոսքերն է մեջբերում դորտմունդյան ակումբի թվիթերյան էջը,-մենք պետք է շարունակենք ձգտել առաջընթացի: Մեզ համար կարևոր է հարթեցնել խաղի սուր՝ խնդրահարույց մասերը: Բայց, «Նապոլիի» դեմ խաղից առաջ, փլեյ-օֆֆ դուրս գալու մեր հնարավորություններն այնքան էլ նախապատվելի չէին: Այս հաջողությունը լավ նորություն է մեզ համար:

Ինչ վերաբերում է Միկիին (Մխիթարյանին-խմբ.), ապա նա այս խաղում ցուցադրեց բացարձակ արդյունավետություն, ինչպիսին դրսևորեց «Շալկեի» հետ՝ հոկտեմբերի 26-ին կայացած դերբիում (3:1)»:

Նախորդ հոդվածը‘Վիլնյուսյան փաստաթղթի նախագիծը պատրաստ է. Հայաստանի հարցը կքննարկվի ամիսներ հետո’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ թմրանյութը Սերժ Սարգսյանի ընտանիքի համար չէր ‘