‘Կլոպ. «Մխիթարյանը ցուցադրում է տեխնիկայի եւ արագության անհավանական համադրում»’

1174

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Այդ մասին իր գրքում գրել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչի գրքի էլեկտրոնային տարբերակը եւս վաճառքում է: Յուրգեն Կլոպը հիացմունքով է արտահայտվում Հայաստանի հավաքականի եւ գերմանական ակումբի կիսապաշտպանի մասին:

«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն խաղացողների 99 տոկոսը երջանիկ կլիներ ունենալ նրա խնդիրները: Կասկածից վեր է, որ Հենրիխը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցուցադրում է տեխնիկայի եւ արագության անհավանական համադրում: Դա ոչ բոլոր ֆուտբոլիստներին է բնորոշ: Հայերը շատ աշխատասեր են: Պատահական չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այդքան բարձրակարգ շախմատիստների»,- Կլոպի գրքից հատված է մեջբերում dailymail -ը:

Հիշեցնենք, որ Կլոպն անցած մրցաշրջանի ավարտին հայտարարեց  «Բորուսիայից» հեռանալու մասին: Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո Կլոպն ընդունեց «Լիվերպուլի» առաջարկը:

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Բենիտեսի համար կարևորը թիմային խաղն է, նա առանձին անհատների չի սիրում» ‘
Հաջորդ հոդվածը‘Տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուները’