‘Ջերարդ. «Բենիտեսի համար կարևորը թիմային խաղն է, նա առանձին անհատների չի սիրում» ‘

1016

«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալում» իրավիճակի մասին «Բարսելոնայից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո։

Ջերարդը կարծում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վատ է իրականացնում իր գաղափարները, քանի որ այնտեղ ամեն ինչ է հիմնվում հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի խաղի վրա։

-Բենիտեսի համար կարևորը թիմային խաղն է, նա առանձին անհատների չի սիրում։ Նրա դեպքում ամեն ինչ պտտվում է թիմային խաղի շուրջ, այն դեպքում, երբ «Ռեալում» կենտրոնացած են Ռոնալդուի և այլ աստղերի վրա։ Բենիտեսն ինքը պետք է հարմարվի նրանց, ոչ թե հակառակը,-ասել է Ջերարդը «Marca»-ի փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Մխիթարյանը ցուցադրում է տեխնիկայի եւ արագության անհավանական համադրում»’