‘Կլոպ. «Պետք է սովորել հաղթել, երբ դրությունը բարդ է»’

932

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուոտֆորդից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո հետո խոսել է իր թիմի անկայուն խաղի պատճառների մասին:

-«Մանչեսթեր Սիթիի» և «Սաութհեմփթոնի» նկատմամբ տոնած հաղթանակներից հետո բոլորն ասացին՝ «ուռա~», բայց դա մեդալի միայն մեկ կողմն էր: Այժմ բոլորը տեսնում են մեդալի մյուս կողմը: Կարծում եմ՝ ճշմարտությունը մեջտեղում է: Ես պատկերացնում եմ, թե որքան ուժեղ կարող է լինել մեր թիմը:

Իհարկե, այժմ մենք լավ հանդես չենք գալիս: «Ուոտֆորդի» դեմ մտադիր էինք բոլորովին այլ խաղ ցուցադրել: Հաջորդ խաղից առաջ սխալներն ուղղելու համար մի քանի օր ժամանակ ունենք: Բոլորն էլ կարողանում են հաղթել, երբ հեշտ խաղ է ստացվում, բայց պետք է սովորել հաղթել, երբ դրությունը բարդ է,-Կլոպի խոսքը մեջբերված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Բլատեր. «Բնականաբար, ես պայքարելու եմ իմ անվան և ՖԻՖԱ-ի համար»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալի ապագան կախված է առաջիկա խաղերից’