‘Կլոպ. «Քննադատեք ինձ, ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներին»’

1242

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 փուլի՝ «Էքսեթեր Սիթիի» հետ (2:2) հանդիպումից հետո լրագրողներին կոչ է արել չքննադատել իր ֆուտբոլիստներին:

-Եթե ցանկանում եք քննադատել, ապա քննադատեք ինձ, իսկ երիտասարդ տղաներին հանգիստ թողեք: Տղաների համար հեշտ հանդիպում չէր, արդյունքն էլ տրամաբանական է: Չեմ կարող պատկերացնել, որ մենք դեռ մեկ հանդիպում էլ պետք է անցկացնենք: Հավանաբար, պատասխան խաղին կմասնակցենք նույն կազմով: Գուցե հնարավորություն տանք այլ երիտասարդների:

Մենք ավելի շատ ենք խաղում, քան այլ թիմեր, քանի որ մասնակցում ենք նաև Եվրոպայի լիգային և Անգլիայի լիգայի գավաթին: Այս պահին մեր հիմնական խնդիրն այն է, որ կենտրոնական կիսապաշտպաններն վնասվածքներ ունեն,-Կլոպի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից:

Հավելենք, որ Յուրգեն Կլոպի ընտրած կազմի միջին տարիքը 22 էր, ֆուտբոլիստներից ինը նախկինում «Լիվերպուլի» կազմում մասնակցել էին ընդհանուր 18 խաղի:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուսի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Սպարտակի» առաջին հավաքին’