‘Հենրիխ Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուսի» հետ’

2130

«Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանին:

«Sky Sports Italia»-ն հաղորդում է, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մխիթարյանի տեղափոխությունը, որը բոլոր հարցերում համաձայնություն ձեռք բերելու դեպքում կարող է կայանալ միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը: Ըստ վերոնշյալ պարբերականի՝ գործարքի արժեքը կարող է կազմել 11 միլիոն եվրո: 

Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը 50% հավանականություն ունի, իսկ «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկըհույս էր հայտնել,, որ հայ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը, որը կորցնելու է վավերականությունը 2017 թվականին:

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ին նախագահական ընտրություններից’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Քննադատեք ինձ, ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներին»’