‘Կլոպ. «Ֆերգյուսոնը ֆուտբոլի Ջոն Լենոնն է»’

1387

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախօրեին «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպն իր հիացմունքն է արտահայտել Կարմիր սատանաների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հանդեպ՝ նրան անվանելով «Ֆուտբոլի Ջոն Լենոն»։

Անցած ամիս սըր Ալեքսը, որի օրոք «Յունայթեդը» գերակայում էր «Լիվերպուլի» հանդեպ և մրցանակների, և արդյունքների առումով, խոստովանել է, որ անհանգստացած է Կլոպի նշանակումով, քանի որ նա կարող է սպառնալիք դառնալ Սատանաների համար։

«Յունայթեդի» հետ կիրակնօրյա հանդիպումից առաջ Կլոպը պատմել է Ֆերգյուսոնի հանդեպ իր վերաբերմունքի մասին։ «Սըր Ալեքսի հետ կապված մի քանի լավ հուշեր ունեմ։ Ինձ համար մեծ պատիվ էր զրուցել նրա հետ։ Մարզչի համար գործնականում դա լավագույնն է. նստել ու լսել նրան։ 10 րոպե պետք եղավ, որպեսզի հասկանամ, թե ինչի մասին է խոսում, բայց հետո ամեն ինչ նորմալ էր։

Հնարավոր է՝ նա բոլոր ժամանակների մեծագույն մարզիչն է, ֆուտբոլի Ջոն Լենոնի պես մի բան։ Մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ։ Այն, ինչին հասել է իր մարզչական կարիերայի ընթացքում՝ հազիվ թե որևէ մեկը կրկնի։

Կիրակնօրյա հանդիպումն առանձնահատուկ կլինի ինձ, խաղացողների և ակումբի համար։ Ես հաճույք ստացա «Արսենալի» հետ խաղի մթնոլորտից, բայց մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ»,- ասել է Կլոպը։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Տուխելի թիմը 4:1 հաշվով հաղթանակի է հասել ընկերական խաղում(տեսանյութ)’