‘Կլոպ.« 2015-ին լսածս ամենատհաճ արտահայտությունը եղել է «ծնկատակի ջիլ»-ը»’

1601

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Լեսթեր Սիթի» (1:0) խաղից հետո Յուրգեն Կլոպը նշել է, որ արդեն զայրանում է ծնկատակի ջլի վնասվածքներից: Երեկվա խաղում նմանատիպ վնասվածք է ստացել Դիվոկ Օրիգին:

-Օրիգին լավ էր խաղում: Հույս ունեմ՝ նրա վնասվածքը շատ լուրջ չի լինի: 2015 թվականի ընթացքում լսածս ամենատհաճ արտահայտությունը եղել է «ծնկատակի ջիլ»-ը: Անընդհատ ծնկատակի ջլի վնասվածնքեր… Արդեն որերորդ ամիսն է՝ ծնկատակի ջիլ, ծնկատակի ջիլ և կրկին ծնկատակի ջիլ,-Կլոպի խոսքը մեջբերված է «Sportsmole»-ից:

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոյում» չեն բացառում Կոստայի վերադարձը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուներն օդանավակայանում դիմավորել են Բենիտեսին եւ պահանջել նրա հրաժարականը’