‘Կկայանա «Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհանդեսը’

994

 

Փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին «Ակումբ» հանգստի և ժամանցի կենտրոնում (The Club, Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր:

Այս համարը կոչվում է Գրանիշ խուժանական և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժանիքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժանական) և առանց գեղագիտական հենքի՝ միայն արծարծող թեմայով և բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ:

Համարը լույս է տեսել Գրանիշ գրական ակումբի և Անտարես հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝  Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան:

Շնորհանդեսի օրը նախատեսվում է նաև նախընթաց տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների/ լրատվամիջոցների պարգևատրություն, խաղարկություններ համարը գնողների միջև և հյուրասիրություն: Միայն շնորհանդեսի օրը հանդեսը կվաճառվի 1200 դրամով՝ 1500-ի փոխարեն:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ժողովրդի բողոքի ալիքը խոսում է այն մասին, որ այս համակարգը արմատական փոփոխության կարիք ունի’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Կարինե Պողոսյանը 1 անգամ է դեմ քվեարկել ‘