‘Կյանքից հեռացել է Iron Maiden խմբի թմբկահար Քլայվ Բարը’

1087

Կյանքից հեռացել է Iron Maiden խմբի թմբկահար Քլայվ Բարը

 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է Iron Maiden լեգենդար ռոք-խմբի թմբկահար Քլայվ Բարը: Երգչախմբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Բարը մահացել է իր տանը, քնած ժամանակ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Քլայվ Բարը Iron Maiden-ին է միացել 1979 թվականին: Նրա օրոք ձայնագրված The Number Of The Beast սկավառակը համարվում է անցյալ դարի մշակութային արժեքներից մեկը:

«Նա հիանալի մարդ էր և տաղանդավոր թմբկահար, որը մեծ ներդրում ունեցավ Iron Maiden-ում՝ նրա կազմավորման առաջին իսկ օրերից: Սա խմբի բոլոր անդամների համար չափազանց տխուր օր է: Մեր մտքերն ու ցավակցությունները այս պահին նրա կնոջ և ընտանիքի հետ են»,- ասել է խմբի հիմնադիր և մշտական ղեկավար, բաս-կիթառահար Սթիվ Հարիսը:

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. «Աստծո ձեռքը» արգենտինացի պապ պարգեւեց’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլավորներին պաշտպանող դասախոսն ազատվել է աշխատանքից’