‘Կոլումբիա-Կոտ-դ’Իվուար. Մրցավեճ առաջին տեղի համար’

877

Հունիսի 19,  ժամը՝  20:00, Բրազիլիա, «Ազգային մարզադաշտ»  

Գլխավոր մրցավար՝ Հովարդ Ուեբ

Կոլումբիայի և Կամերունի հավաքականները նախկինում երբեք չեն հանդիպել: Մի հանգամանք, որն էլ ավելի է սրում այս հանդիպման ինտրիգը: Այս փաստը, իհարկե, երկրորդական է, իսկ կարևորն այն է, որ «Ազգային մարզադաշտում» այսоր պայքարի դուրս կգան С  խմբի առաջատարները, և նրանցից մեկի հաղթանակը գործնականում կապահովի  փեյ оֆֆ դուրս գալը:

Կոլումբիացիները,  թեև իրենց գլխավոր աստղի կորստին, որը, անկասկած, Ռադամել Ֆալկաոն է, առաջին խաղում արդարացրեցին բոլորի հույսերը: Խոսե Պեկերմանի  Հունաստանին հաղթեցին՝ երեք գնդակ ուղարկելով Էլլադայի դարպասը: «Սուրճագործները» իրենց համար խմբում լավ դիրք են ապահվել, և հիմա այդ հաջողությունը պետք է զարգացնել: 

 

Կոտ դ’ Իվուարը, որը Մունդիալում մեկնարկեց առանց հաղթանակների, նույնպես վաստակեց երեք միավոր: Ճապոնիան ստիպեց «փղերին»  առավելագույս իրենց ուժերը ներդնել այդ խաղում:  Կոտդիվուարցիների բախտը  մեծ մրցաշարերի խմբերի  հետ չի բերում, բայց այս Մունդիալի C քառյակում չկան ակնհայտ ֆավորիտներ: Կոլումբիայի հավաքականին բոլորը գովում են՝ նշելով, որ այս ընտրանին դեռևս ոչ մի պարգև չունի և գրանդ թիմերի շարքին չի կարող դասվել: 

 Հաղթանակն այս խաղում հաստատ թիմերից մեկի համար հաջորդ փուլ անցնելու  երաշխիքը կդառնա, սակայն ոչ ոքին էլ վատ արդյունք չի լինի հավաքականներից յորաքանչյուրի համար:  Հետաքրքրական է, թե ինչ տակտիկական կառուցվածք կընտրեն այս հավաքականները:  

 

Մեջբերումներ

Համես Ռոդրիգես՝ «Ամենուր Կոլումբիայի հավաքականի երկրպագուներն  են»:

Արմերո՝ «Աշխարհի առաջնությունում գոլը երազանքների իրականացման  մարմնավորում»:

Յայա Տուրե՝ «Տարօրինակ է, որ մեր հավաքականը չունի ավար»:
Ժերվինյո՝ «Ես շատ ուրախ եմ խփած գոլի համար»:

Կորուստներ

Աշխարհի առաջնությունում արդեն մեկնարկել է, իսկ Կոլումբիան շարունակում է կորցնել խաղացողներին: Մնալով առանց Ռադամել Ֆալկաոի և մի շարք այլ ճանաչված խաղացողների, Պեկերմանի թիմը Արդեն Բրազիլիայում մնաց առանց Կարլոս Բակիի:

Կոտդիվուարցիները լուրջ կորուստներ չունեն:Հարցականի տակ է միայն հարձակվող Դիդյե Յա Կոնանի ներկայությունը, որը թեև հիվանդ էր, սակայն արդեն լիովին առողջացել է և պատրաստ է խաղին:

Նախորդ հոդվածը‘Էշթոնն ու Զարիֆը հանդիպել են Իրանի և «վեցյակի» բանակցությունների շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘«Հայռուսգազարդը» ՀՀ-ին շահաբաժին չի վճարել․ գազային հանձնաժողովի բացահայտումները. Epress’