‘Կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին. «ՀԺ»’

1154

Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը: «Հժ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետը:

Մուրադ Ջալաթյանի փոխանցմամբ, այդ վարձավճարի չափը սահմանում են համատիրությունները` ըստ բնակմակերեսի։ Ցածրահարկ շենքերում 1 քմ-ի համար բնակիչներից գանձվող գումարը 10 դրամից դարձել է 15 դրամ, բարձրահարկերում՝ 20 դրամից 25-30։ Թանկացումը հիմնականում կազմում է 50 տոկոս։ Համատիրություններն իրենց այս որոշումը պատճառաբանել են տարբեր ծառայությունների թանկացմամբ, օրինակ` վերելակների սպասարկման և այլն։

«Այսինքն` բարձրացած սակագներով կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին։ Ցածրահարկ շենքում 60 քմ բնակարան ունեցողները, եթե մինչ այս ամսական վճարում էին 600 դրամ, հիմա պետք է վճարեն 900 դրամ, բարձրահարկերում` 1200 դրամի փոխարեն 1500 կամ 1800 դրամ։ Ենթադրվում է, որ այս թանկացումները վերաբերում են նաև մյուս վարչական շրջաններին»,–ամփոփում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մինչև վերջ կանգնելու հաստատակամությամբ’