‘Կոնգոյի նախագահն ու զոհված հայ օդաչուների հարազատները` մի հեռագրում’

1000

President,am-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին և զոհված հայ օդաչուների հարազատներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել, զոհվել է ինքնաթիռի ողջ անձնակազմը, ուղեխցում գտնվող 3-4 անձինք, ինչպես նաև տեղացի 30 բնակիչներ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի օդաչուները հայեր են եղել: 
 

Նախորդ հոդվածը‘Կրետի սպանությունը ճանաչվել է թենիսի մրցաշրջանի լավագույն ոչ խաղային դրվագ. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետը փորձել է Երեւան գալ կեղծ անձնագրո՞վ ‘