‘Կոնգրեսը իր խոր վիշտն է հայտնում Հակոբ Հակոբյանի մահվան առիթով’

1492

Կյանքից հեռացավ հայկական արվեստի նահապետներից մեկը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ս. Մեսրոպ Մաշտոց, եւ Հայ Առաքելական եկեղեցու ս. Մաշտոց եւ ս. Սահակ  շքանշանների ասպետ, հռչակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։ Հայ գեղանկարչությանը բերած ահռելի վաստակով Հակոբ Հակոբյանը վաղուց իր տեղն է զբաղեցրել մեր ազգային մեծերի անդաստանում։ Հակոբ Հակոբյանը բարձրակարգ մտավորականի, ակտիվ եւ անաչառ քաղաքացու իր կերպարով  շատ վաղուց նաեւ յուրատեսակ մի չափանիշ էր շատերիս համար։ Նրա անդառնալի կորուստը պիտի լրացնեն ու նրա հիշատակը պիտի հավերժացնեն ինչպես նրա թողած թանկագին ժառանգությունը, այնպես էլ նրա անկրկնելի կերպարը։ Հայ Ազգային Կոնգրեսը իր խոր վիշտն է հայտնում Վարպետի մահվան առիթով, ցավակցում նրա հարազատներին, մերձավորներին եւ ողջ հայ ժողովրդին։ 

Նախորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Երեք գոլ մեկնարկային խաղում. դա անհավանական է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյանը, Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին’