‘Կոնգրեսը կոչ է անում բացահայտել Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը’

1596

Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին կոչ է անում բացահայտել Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը,-այսօր ասաց կեսգիշերին մոտ հրազենային վնասվածք ստացած թեկնածուին այցի եկած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա շեշտեց, որ առայժմ զերծ են մնում այլ գնահատականներից։

Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ով Պարույր Հայրիկյանին վիրահատող բժիշկներից է, ներկայացրեց նրա վիճակը, հայտնում է a1plus.am-ը:

«Հայրիկյանի վիճակը լավ է, քնկոտ վիճակում է, արթնացել է նարկոզից»,- ասաց նա։ Պարույր Հայրիկյանը եւս երկու -երեք օր կմնա վերակենդանացման բաժանմունքում, ապա կտեղափոխվի հիվանդասենյակ։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այսօր քարոզարշավ չի իրականացնի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը’