‘Կոնգրեսի ակտիվիստ. Հանցավոր վարչախումբը վախեցած է’

1929

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած գիշեր, խոչընդոտելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 11 ակտիվիստներ:

Բերման ենթարկված երիտասարդներից Վարդան Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Գիշերը ժամը`2։20 ի սահմաններում,  Ամիրյանով Հանրապետության հրապարակ շարժվելիս բերման եմ ենթարկվել կենտրոնի բաժին, որտեղ հայտարարվել է, որ գտնվում եմ վարչական կալանքի տակ։ Մենք՝ ՀԱկ ակտիվիստներս, իրականացնում էինք «Սերժիկ Պետական դավաճան» ակցիան և մինչ սկսելը՝  ոստիկանության մի քանի գումարտակ մեր գրասենյակի մոտակայքում մեզ է սպասել. մեզ բերման ենթարկեցին, սակայն դրանով մեկտեղ ապացուցեցին, որ ` հանցավոր վարչախումբը վախեցած է՝ հատկապես Ազատիչի և նրա դավաճանությունների մասին բարձրաձայնելուց հետո:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդները ենթարկվել են Վարչական ձերբակալության’
Հաջորդ հոդվածը‘Մայդանում որոշել են ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորել ողջ Ուկրաինայում’