‘Կոնստանտինովկայում ՃՏՊ-ի պատճառով անկարգություններ են սկսվել’

972

Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայում Ուկրաինայի զինված ուժերի  ռազմական մեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա, որը տեղում մահացել է: Երեխայի մորաքույրը, որը նրա հետ է եղել ու վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը, քաղաքային հիվանդանոցի մոտ: Մարզային ոստիկանությունը հայտնել էր, որ դեսանտի ռազմական մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ և երկու երեխաների: Ավելի ուշ հաղորդվել է, որ երկրորդ երեխան, որը մանկասայլակում է եղել, չի տուժել:

Երեկոյան կողմ հարյուրից ավելի մարդ հավաքվել է արդյունաբերական տեխնիկումի շենքի մոտ, որտեղ ապրում են ուկրաիանցի զինվորականները: Ցուցարարները կոտրել են շենքի ապակիները և մի քանի անվադող են այրել: Նրանք մտավախություն են հայտնել, որ վթարի մեղավորներն անպատիժ կմնան, իսկ վթարի մեղքն էլ կբարդեն տուժածների վրա:

Կոնստանտինովկան ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի հասցեին սպառնալիքներ են հնչել’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Արսենալը» հաղթեց, բայց պայքարը կշարունակի «Մոնակոն» (տեսանյութ)’