‘Կոնտեի ճակատագիրը կարող է վճռվել վաղը’

802

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երկուշաբթի օրը հանդիպելու է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոյի հետ, որպեսզի քննարկի իր հրաժարականի հարցը։ 45-ամյա մասնագետը տրամադրված է ավելի շուտ հրաժարական ներկայացնելու, քան շարունակելու աշխատանքը թիմի հետ, գրում է «Corriere dello Sport» պարբերականը։

Օրերս հայտնի էր դարձել, որ Ա Սերիայի 2015-16թթ. մրցաշրջանը ավարտվելու է մայիսի 15-ին, սակայն Իտալիայի գավաթի եզրափակչի անցկացման օրը որոշված չէր։ Կոնտեն ավելի վաղ խնդրել էր մրցաշրջանն ավելի շուտ ավարտել, որպեսզի Իտալիայի հավաքականն ավելի շատ ժամանակ ունենա Եվրո-2016-ին պատրաստվելու համար։ Հիմա մասնագետը դժգոհ է օրացույցի անորոշությունից։

Բացի այդ, Կոնտեն զայրացել էր փետրավaրին նախատեսված ուսումնամարզական հավաքը չեղյալ հայտարարելու պատճառով, որի պատճառը «Յուվենտուսի» և «Ռոմայի»՝ իրենց ֆուտբոլիստներին բաց թողնելուց հրաժարվելն էր

Նախորդ հոդվածը‘«Մեր մահվան պատճառը էդ սրիկան է». Երևանում մայրը երեխայի վրա բենզին է լցրել և այրել ‘
Հաջորդ հոդվածը‘ Սոնգը չի ցանկանում «Բարսելոնա» վերադառնալ’