‘Կոնտեն հնարավոր է հեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ‘

929

Անտոնիո Կոնտեն դիտարկում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու տարբերակը: 45-ամյա մասնագետը նշել էր, որ ազգային թիմը կգլխավորի մինչև Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտը: Սակայն La Gazzetta Dello Sport-ի տեղեկությունների համաձայն` Կոնտեն կարող է ավելի շուտ հրաժարական ներկայացնել:

Մասնագետը դժգոհ էր, որ իր կողմից փետրվարին նախատեսված հավաքը չեղյալ է համարվել, քանի որ «Յուվենտուս»-ն ու «Ռոմա»-ն հրաժարվել են բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին: Բացի այդ, երեկ հայտնի է դարձել, որ Ա Սերիայի 2015/16 թվականների մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 15-ին, սակայն որոշված չէ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամկետը:

Ավելի վաղ Կոնտեն խնդրել էր շուտ ավարտել մրցաշրջանը, որպեսզի Իտալիայի հավաքականը «Եվրո-2016»-ին պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունենա: Այժմ մասնագետը դժգոհ է անորոշությունից:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեի որդին` Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը առաջին հաղթանակը տարավ. Մրցակիցը Վիշվանաթան Անանդն էր’