‘Կոնտե. ««Յուվենտուսն» ապացուցել է, որ մրցակիցներից ուժեղ է»’

736

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ «Յուվենտուսն» իր գլխավորությամն ավելի տպավորիչ խաղ էր ցուցադրում, քան այժմ, երբ թիմը գլխավորում է Մասիմիլիանո Ալեգրին: 45-ամյա մասնագետը «Յուվենտուսը» մարզել է 2011-2014 թվականներին և երեք անգամ անընդմեջ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը:

«Եթե Ալեգրիի թիմը մրցակիցների նկատմամբ լիներ այնպես անխիղճ, ինչպես իմ թիմը, «Յուվենտուսը» կունենար 20 միավորի առավելությունը: Ամեն դեպքում թուրինյան թիմն արժանի է առաջատարի կոչմանը, «Յուվեն» ապացուցել է, որ մրցակիցներից ուժեղ է,-Կոնտեի խոսքը մեջբերված է «ANSA»-ից:

Հավելենք, որ «Յուվենտուսն» այժմ երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռոմային» գերազանցում է 8 միավորով, սակայն հռոմեական թիմից մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Նախորդ հոդվածը‘bleacherreport.com. Զավեն Բադոյանի գոլը ճանաչվել է անցած շաբաթվա աշխարհի լավագույն գոլը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գիգզ. «Անխել դի Մարիան ինքնավստահության խնդիր չունի»’