Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուն» ու «Նոան» պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից

367

Երեւանի «Նոան» ու «Ուրարտուն» դուրս մնացին ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայից։

Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում փոխչեմպիոն «Նոան» Ֆինլանդիայում հյուրընկալվեց «ԿուՊՍ»–ին եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Տնային խաղում «Նոան» առավելության էր հասել 1։0 հաշվով։

«Ուրարտուն» Երեւանում ընդունեց սլովենական «Մարիբորին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղում եւս 1։0 հաշվով հաղթել էր «Մարիբորը»։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«ԿուՊՍ» (Ֆինլանդիա) – «Նոա» (Հայաստան)՝ 5։0 (առաջին խաղ՝ 0։1)

Ուրհո Նիսիլա, 13, Դանիել Կարիլյո, 24, Անիեկպենո Ուդոհ, 36, Հենրի Ուզոչոկվու, 39, Ռանգել, 90

«Ուրարտու» (Հայաստան) – «Մարիբոր» (Սլովենիա)՝ 0։1 (առաջին խաղ՝ 0։1)

Դանիել Շտուրմ, 85

Նախորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հաղթահարեց «Ֆեհերվարի» արգելքը
Հաջորդ հոդվածըCONCACAF GOLD CUP. ԱՄՆ-ը և Կանադան չխնայեցին մրցակիցներին(տեսանյութ)