‘Կոշտ վայրէջք Նյու Յորքի երկնաքերի տանիքին’

1206

Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Նյու Յորքի Մանհեթեն շրջանի կենտրոնում գտնվող երկնաքերի տանիքին, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ՝ օդաչուն, զոհվել է:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի պնդմամբ՝ 54-հարկանի երկնաքերում ոչ ոք չի տուժել: Նահանգապետը նշել է, որ նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը հարկադրված է վայրէջք կատարել: Միջադեպի ժամանակ Նյու Յորքում ամպամած ու մշուշոտ եղանակ է եղել:

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ուղղաթիռը հարկադրված է եղել կոշտ վայրէջք կատարել, ու բախումից հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Այս պահի դրությամբ՝ սա այն ամենն է, ինչ գիտենք»: Նահանգապետը նշել է, որ  2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո օդանավի աղետի վերաբերյալ ցանկացած լուր վախեցնում է նյույորքցիներին:

Դեպքի վայր են ժամանել տասնյակ շտապօգնության մեքենաներ, հրշեջներ ու ոստիկաններ:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեան մարդասիրական օգնություն է փոխանցում ԿԺԴՀ-ին’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կորած, մոլորված Աբովյանը’