‘Հարավային Կորեան մարդասիրական օգնություն է փոխանցում ԿԺԴՀ-ին’

1077

Կորեայի Հանրապետությունն այս շաբաթ ՄԱԿ-ի հաշվին կփոխանցի 8 մլն դոլար՝ ԿԺԴՀ-ին պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին Yonhap գործակալությանը հաղորդել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները համակարգող նախարարության աղբյուրը:

«Ակնկալում ենք, որ գումարը ՄԱԿ-ի հաշվեհամարին կփոխանցվի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- նշել է նա:

2019 թ. ԿԺԴՀ-ն պատուհասել է ռեկորդային երաշտը: Հունվարից մինչև մայիսի 15-ը ընդամենը 56,3 մմ տեղումներ են եղել, որը նվազագույնն է վերջին 102 տարիների ընթացքում:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի  ներկայացուցիչները, որոնք հետևում են պարենի մատակարարմանը հանրապետությունում, տեղեկացրել են, որ երկրի ավելի քան 10 մլն բնակիչներ սննդամթերքի սուր պակաս են զգում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արխիվ. Հողերի հարց, նախկինների մանիպուլյացիան’
Հաջորդ հոդվածը‘Կոշտ վայրէջք Նյու Յորքի երկնաքերի տանիքին’