‘«Կոռուպցիան Հայաստանում». Բնույթը և հետևանքները’

1181

Շահույթ չհետապնդող «Policy Forum Armenia» կազմակերպության  և արտաքին փորձագետների կողմից կազմվել է «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցը, որում անդրադարձ է արվում մի շարք բնագավառներում լայն տարածում ստացած կոռուպցիային, դրա բնույթին և հետևանքներին:  

«Ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ արտաքին աշխարհը քաջատեղյակ են, որ  ՀՀ-ում կոռուպցիան հիմնականում ծառայում է իշխող ռեժիմի շահերին»,- ասվում է զեկույցում: Զեկույցը չի շոշափում կոռուպցիայի դեմ պայքարի և հանցագործությունների հարցերով օրենքները և կանոնակարգերը:

«Կոռուպցիան առկա է այն դեպքում, երբ էլիտար խմբի անդամը կարողանում է ձևավորել խաղի կանոնները և օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու ռեսուրսները՝ շահույթ  ստանալ ապօրինի ճանապարհով: Կոռուպցիան վառ արտահայտվում է համապետական ընտրությունների ժամանակ՝ քվեարկողներին ահաբեկելով: Ընտրության արդյունքներից հետո այլևս կասկած չի մնում կեղծիքի աղբյուրների և համակարգված մարտավարության վերաբերյալ»,- ասվում է զեկույցում:

Անդրադառնալով Հայաստանի արդարադատության համակարգին՝ զեկույցում նշվում է, որ այն այժմ գտնվում է ծանր վիճակում, իսկ հնարավոր հետևանքները կարող են կործանարար լինել ՝ ներառելով զանգվածային արտագաղթը, որը սպառնում է պետության անկախությանը:  

Հաշվետվությունում մանրամասն անդրադարձ է կատարվում նաև մի շարք այլ բնագավառներում լայն տարածում ստացած կոռուպցիային, այդ թվում՝ հասարակական գնումների ոլորտում, ռազմական, առողջապահական, կրթական համակարգերում:

«Ռազմավարական ֆորում Հայաստան» կազմակերպության զեկույցն ամբողջությամբ, անգլերեն լեզվով, կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայից արտաքսված Խաչիկ Խաչատրյան. Ես արդեն Ֆրանսիան համարում եմ իմ տունը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի մամուլ. Օնիշչենկոն՝ խարդավանքների և աշխարհաքաղաքականության միջև’