‘Կոստա Ռիկա-Հունաստան. ո՞վ կհաղթի’

1153

Հունիսի 29, ժամը 23.59, Ռաֆեսի, «Կաստելան» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Բենջամին Ուիլյամս (Ավստրալիա)

Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ միայն Հունաստանի և D խմբի հաղթող Կոստա Ռիկայի՝ փլեյ-оֆֆ փուլի շրջանակում անցկացվող հանդիպումից հետո:  Հույները 1/8 –րդ եզրափակչում կոստառիկացիների հետ հանդիպման են գնում Կոտ դ’Իվուարի հանդեպ տարած՝ 2-1 հաշվով անմոռանալի հաղթանակից ստացած զգացումներով ու ոգևորությամբ: Վերոնշյալ հանդիպման ժամանակ հույն հարձակվող Յորգաս Սամարասը իրացրեց 11 մետրանոց հարված և Հունաստանին փլեյ-оֆֆ փուլի ուղեգիր նվիրեց:    

Կոստա Ռիկայի հավաքականը

Հունաստանի և Կոտ դ’ Իվուարի միջև լարված հանդիպումը  ուներ կարևոր նշանակություն. եթե գրանցվեր ոչ-ոքի արդյունք, ապա հաջորդ փուլ դուրս կգար Կոտ դ’Իվուարը: Սակայն, երբ ընդամենը մի քանի րոպե էր մնացել լրացուցիչ ժամանակի ավարտին, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: 

Հույները պատրաստ են պայքարելու:

Այս հանգամանքը ճակատագրական եղավ Կոտ-դ’Իվուարի համար և այս երկրի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից: Ահա այսպես, մի կերպ, Հունաստանը անցավ հաջորդ փուլ: Նույնը չի կարելի ասել Կոստա Ռիկայի հավաքականի մասին: Անկասկած, այս երկրի ֆուտբոլիստները արժանիորեն են դուրս եկել պայքարի այս փուլ: Հավանաբար, կոստառիկացիները կփորձեն ապացուցել, որ հենց իրենք են արժանի մասնակցելու հետագա մրցակցությանը: 

Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը:

Կոստա Ռիկայի հավաքականը առաջին հերթին պետք է ուշքի գա խմբային փուլի վերջին խաղում Անգլիայի հետ հանդիպման ընթացքում ոչ-ոքի արդյունքի  պատճառած ցավից: Այլապես, նրանք չեն կարող իրենց համար ցանկալի արդյունքը գրանցել: Եթե Կոստա Ռիկան նախատեսում է անցնել քառորդ եզրափակիչ, ապա պետք է գտնի առանձնահատուկ ռազմավարություն, հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ այս երկրի ֆուտբոլիստները լիովին վաստակել են 1/8 եզրափակչի 16 թիմերի շարքում իրենց տեղն ունենալու իրավունքը: 

Հունաստանը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘Հոլանդիա-Մեքսիկա. Վիճակագրություն խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկացիները ցավալի պարտություն կրեցին. Քառորդ եզրափակչում Նիդեռլանդների հավաքականն է (տեսանյութ)’