‘Կոտայքի մարզային դատարանը քննում է Վարդան Պետրոսյանին կալանավորելու հարցը’

875

Այս պահին Կոտայքի մարզի դատարանում քննվում է  հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն  ընտրելու ոստիկանության միջնորդությունը: 

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  3-րդ մասով՝  Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիսավորապես բացել է Մարսելում ՀՀ հյուպատոսարանը’
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020-ը’