‘Կոտ դ’Իվուարի նախկին նախագահը՝ միջազգային դատարանի առջև’

1082

Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն այսօր կկանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ:

Քաղաքական գործչին մարդկության դեմ գործած հանցագործության մեղադրանք է ներկայացվել:

2010 թ. պարտվելով ընտրություններում՝ Գբագբոն հրաժարվել է թողնել պաշտոնը և զինված քաղաքացիական ընդհարումներ է հրահրել, որոնց ընթացքում զոհվել է հազար մարդ:

Գբագբոն կլինի պետության առաջին ղեկավարը, որ հայտնվել է Միջազգային քրեական դատարանի ենթադատության տակ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալացին ահաբեկչություն էր ծրագրել կենգուրուի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Կան փակ ճանապարհներ’