‘«Կորած» Յանուկովիչին հիմա էլ «գտել» են եկեղեցում’

1599

Ուկրաինայում տարածվել է հերթական տեղեկատվությունը Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրի վերաբերյալ: «Յանուկովիչին հայտնաբերել են Մոսկովյան պատրիարքության եկեղեցիներից մեկում՝ թիկնազորի և մերձավոր շրջապատի հետ միասին,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:- Նրա հետ մոտավորապես հազար մարդ կա»: Առայժմ այլ աղբյուրներ չեն հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Կուրեննոյը դարձյալ Facebook-ի միջոցով հայտարարել էր, թե Դոնեցկից դեպի Մարիուպոլ (հավանաբար՝ դեպի սահման տանող մայրուղու վրա) ավտոշարասյուն է շարժվում, որում կարող է լինել Յանուկովիչը: Հետո պատգամավորն ավելացրել էր հետևյալ գրառումը. «Ձերբակալվա՞ծ է: 80 %-անոց տեղեկություն: Ստուգում ենք»: Սակայն ընդդիմադիր Վալենտին Նալիվայչենկոն, որը վերջերս նշանակավել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության համակարգող, հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Յանուկովիչի ենթադրյալ ձերբակալության մասին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. «Որոտանի» կասկադի վաճառքն առոչինչ գործարք է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացիները պահանջում են Լեհաստանում Ուկրաինայի դեսպանի հրաժարականը’