Կորոնավիրուսի համավարակ․ «լավատեսական» կանխատեսում

346

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կրյուգեն ենթադրում է, որ «Օմիկրոն» հարուցիչից հետո կորոնավիրուսի համավարակը կավարտվի։

«Հավանականություն կա, որ Եվրոպան շարժվում է դեպի համավարակի ավարտը, ոչ թե կորոնավիրուսի վերջնագծին, այլ համավարակի վերջնագծին»,- ասել է Կրյուգեն։

Ըստ նրա՝  երբ «Օմիկրոնի» տարածումը նվազի, մի քանի շաբաթների ու ամիսների ընթացքում ձեռք կբերվի «գլոբալ իմունիտետ»՝ կամ պատվաստումների, կամ վարակվածության շնորհիվ։

«Մենք ենթադրում ենք, որ վրա կհասնի խաղաղության մի շրջան՝ մինչև որ կորոնավիրուսը կվերադառնա տարեվերջին»,- ասել է Կրյուգեն։

Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ոչ բոլորն են համաձայն Կրյուգեի տեսակետին։ Կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեի խոսքով՝ «Օմիկրոնի» նահանջով համավարակը չի ավարտվի, քանի որ վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել, և նոր տարբերակները կարող են ավելի վտանգավոր լինել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊեկին ժամանողներին պահում են «փուչիկների» մեջ
Հաջորդ հոդվածըՀնարավոր է՝ ամերիկացի զինվորականներ տեղակայվեն Արևելյան Եվրոպայում