Կորոնավիրուս․ Ավստրիան լիակատար լոքդաուն է հայտարարում

567

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնել էին միայն չպատվաստվածների համար լոքդաունի մասին։

Ավստրիան Եվրամիության առաջին երկիրն է, որը լիակատար լոքդաուն է մտցնում կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Իսկ Լեհաստանը, Չեխիան և եվրոպական այլ երկրներ արդեն սկսել են լոքդաուն սահմանել չպատվաստված քաղաքացիների համար։

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգն ասել է, որ լոքդաունը սահմանվում է 20 օրով՝ մինչև 2022 թ․ փետրվարի 1-ը, երբ պատվաստումը երկրում պարտադիր կդառնա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն արդեն նախազգուշացրել է, որ ձմեռը ծանր է լինելու։ Նա հայտարարել է, որ Եվրոպայում, նախկինի պես, պատվաստման մակարդակը ցածր է՝ ավելի վարակիչ «Դելտա» շտամի տարածման և այնպիսի կանխարգելիչ միջոցառումների անտեսման պատճառով, ինչպիսիք են սոցիալական հեռավորություն պահպանելը և դիմակ կրելը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 870 նոր դեպք, 41 մահ
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ