‘Կուադրադո.«Այնպես որ՝ ինձ կարելի է համարել «Մանչեսթերի» նախկին խաղացող»’

751

«Չելսիի» նորեկ Խուան Կուադրադոն կատակել է լոնդոնյան ակումբի երկրպագուների հետ, նրանց նախազգուշացնելով, թե ինքը «Մանչեսթերի» խաղացող է եղել: 26-ամյա ֆուտբոլիստը ոչ «Մանչեսթր Յունայթեդ»-ում է խաղացել, ոչ էլ՝ «Սիթիում», բայց կարիերայի ընթացքում հանդես է եկել կոլումբիական մի թիմում, որը կոչվում էր «Մանչեսթեր»:

«Անկեղծ ասած՝ երբեք հույս չեմ ունեցել, թե այսպիսի շրջադարձ կկատարվեր իմ կարիերայում: Այդուհանդերձ, երբ փոքր տղա էի, երազել եմ մեծ, պրոֆեսիոնալ կարիերայի մասին: Ինչ-որ ժամանակ հայրենի քաղաքում խաղացել եմ ֆուտբոլային դպրոցի համար: Այն կոչվում էր «Մանչեսթեր»: 10 տարի հանդես եմ եկել այնտեղ: Այնպես որ՝ ինձ կարելի է համարել «Մանչեսթերի» նախկին խաղացող»:

Նախորդ հոդվածը‘ Անխել Դի Մարիա. « Մադրիդում եղել եմ 4 տարի, և եկել էր փոփոխությունների ժամանակը: Շատ էի ուզում ուժերս փորձել Անգլիայի առաջնությունում»’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհների վիճակի մասին՝ «թեժ գծով»’